Նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, որ կասեցվել էին Գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրումից հետո 2015-ին, որից ԱՄՆ-ը դուրս եկավ 2018-ի մայիսին:
Օրերս պետեկամուտների կոմիտեն հրապարակեց «Գազպրոմ Արմենիայում» կատարած ստուգումների արդյունքները, որոնց համաձայն, այս ընկերությունը խոշոր չափի հարկային պարտավորություններ չի կատարել։ Խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է։
Նախօրեին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե չեն հասկանում` ինչու են նախկին իշխանությունները «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը սկսել ճանապարհի ամենադյուրին և ամենաբարվոք հատվածներից, երբ նոր որակի ճանապարհի կարիք կար լեռնային գոտիներում:
Ալավերդու պղնձաձուլարանի ոդիսականը ՎՏԲ-ից մինչև Չինաստան է ձգվումԱլավերդու պղնձաձուլական գործարանը փակելու հարցը դեռևս քննարկման փուլում է, այն փակելու կառավարական պարտադրանք չկա:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ իրանական կողմը կհամագործակցի նաև հայ փորձագետների՝ բնապահպանների, սոցիոլոգների, հնագիտության մասնագետների հետ, ովքեր ավելի խորությամբ են տիրապետում առկա խնդիրներին։
Դոլարը թանկանում է, ապրանքների գները աճում են, նույնն են մնում աշխատավարձերն ու թոշակները, իսկ մարդիկ էլ, Փաշինյանը կասեր, ոչ թե աշխատանք չունեն, այլ «լոդրություն» են անում։
Ցավոք, բնությունը մոտակա հեռանկարում նույնպես լավ բան չի խոստանում. բնապահպանության նախարարի հավաստմամբ՝ ոռոգման ջրի պահանջարկն առաջիկայում ավելանալու է, բնապահպաններն ընդգծում են այդ ջրի պակասելու հավանականությունը. շրջապատի ջերմային ֆոնը ուժգնանալու է, տեղումները նվազելու են:
Ամուլսարի հանքի շահագործման հարցը դեռևս շարունակում է առկախ մնալ, իսկ կառավարությունն էլ չի կողմնորոշվում՝ խնդրի ինչ լուծում գտնի, որ թե՛ գայլերը կուշտ լինեն, թե՛ ոչխարները՝ անվնաս:
Տպավորությունն այնպիսին է, թե ով իշխանության տեր է դառնում, կտրուկ փոխում է իր տեսակետը, նույնիսկ ամենաընդդիմադիր գործիչ Փաշինյանն է սկսել նախկին իշխանության «թեզերը» կրկնել։
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...